Մատչելիության հղումներ

Թերրի Դեւիսը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն «օրինական ուժ չունի»


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը պաշտոնապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում երեկ անցկացված սահմանադրական հանրաքվեն «օրինական ուժ չունի, եւ դրա արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից»:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը կարող է մշակվել միայն Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող քաղաքական գործընթացի արդյունքում». - «Ապագա ցանկացած լուծում պետք է հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա, եւ եթե այն ներկայացվի հանրային քվեարկության, դա պետք է լինի ազատ ու արդար, բոլորի համար բաց քվեարկություն»:

«Կարգավորման հիմնական պատասխանատվությունը կրում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, եւ հատկապես` նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը: Սա այդ երկրների` Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած հանձնառություններից է», - ասված է Դեւիսի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG