Մատչելիության հղումներ

Անվճարի քողի տակ կազմակերպվում են վճարովի դասընթացներ


Քաղաքն ուղղակի ողողված է այդպիսի հայտարարություններով եւ, եթե միամիտ ես, մի պահ մտածում ես, թե որն է այս մարդկանց օգուտն այդ դեպքում: Մեր երիտասարդներից շատերն օգտվել են նմանատիպ ծառայություններից, որոնք, ինչպես պարզվել է, բնավ էլ անվճար չեն:

«Ամսվա վերջում անվճար մատուցված ծառայությունների համար պահանջում են 5000 դրամ, եթե այդ գումարը չտաս ուսուցումը կիսատ կմնա եւ վկայական չես ստանա», - ասում են երիտասարդները:

Այդպիսի դասընթացներ կազմակերպում էր Աբովյան 32 հասցեում գտնվող «Սիմբա» ինտերնետային ակումբը, որը այժմ տեղափոխվել է Իսահակյան փողոց եւ կոչվում է «Գիտություն» ուսումնական կենտրոն:

«Շատերն են գալիս եւ ասում, թե կարդացել կամ լսել են, որ մենք անվճար դասընթացներ ենք կազմակերպում, սակայն մենք երբեւէ այդպիսի հայտարարություն չենք տվել, մեզ մոտ ոչ թե անվճար է, այլ մատչելի», - «Մաքս Լիբերտի»-ին ասաց կենտրոնի տնօրեն Արտակ Թումանյանը:

Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի մի ուսանողուհի եւս նշեց, որ անձամբ է գնացել այդ կենտրոն եւ անվճարի քողի տակ առաջարկել են դասընթացները սկսելու համար մուծել սկզբնական 3000 դրամը, որը իր իսկ վրա է ծախսվելու:

Իսկ թե ինչպես կարող են միաժամանակ այդքան մարդիկ կարծել, թե տվյալ տեղում անվճար դասընթացներ են կազմակերպվում, պարոն Թումանյանը ասաց, որ գուցե թյուրիմացություն է եղել: Եվ ավելացրեց, որ անվճար ոչ մի տեղ ոչինչ չի արվում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG