Մատչելիության հղումներ

Իվանտեեւկայում հայ պատանու սպանությունը բացահայտվել է


Մոսկվայի մարզի դատախազությունը բացահայտել է Հայաստանի քաղաքացի, Իվանտեեւկա քաղաքի 15-ամյա բնակիչ Նարեկ Քոչարյանի սպանությունը:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ուրբաթ օրը հայտնել են մերձմոսկովյան դատախազությունից, գործով կալանավորվել են Իվանտեեւկայի չորս երիտասարդ բնակիչներ, որոնցից երկուսը՝ անչափահասներ:

Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ կալանավորվածներին մեղադրանք է ներկայացվել «նախնական հանցավոր համաձայնությամբ կանխամտածված սպանության համար»:

Հայ պատանին սպանվել էր այս տարի նոյեմբերի 11-ին:

Ռուսաստանի հայերի միության շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանը անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Նարեկ Քոչարյանի սպանությունը սքինհեդների ձեռքի գործն է: Նա նշել էր, որ
հայ պատանուն խեղդամահ են արել, եւ հավելել. - «Ըստ մեզ, դա առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություն է, անշուշտ, խմբակային ձեւով եւ ազգամիջյան հողի վրա, քանի որ դեպքի վայրում հայտնաբերել են շարֆ, որի վրա եղել են ֆաշիստական սիմվոլներ` գանգ, ոսկորներ, նշաններ ու տառեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG