Մատչելիության հղումներ

2006 թվականի առաջին կեսում Հայաստանում որդեգրվել է 63 երեխա


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Յեթի խոսքերով, Հայաստանը, վավերացնելով Հաագայի կոնվենցիան, նոր պարտավորություններ է ստանձնել եւ կոնվենցիայի արդյունավետ ու լիակատար իրականացման համար այժմ կարեւոր է ստեղծել համապատասխան մեխանիզմներ:

«Առաջին հերթին պետք է լինի մի կենտրոնական մարմին, որը կկառավարի որդեգրումների ողջ ընթացքը», - «Մաքս Լիբերտի»-ին ասաց Յեթը: - «Եթե մենք ստեղծում ենք որոշակի մասնավոր գործակալություններ, որոնք պետք է զբաղվեն որդեգրմամբ, ուրեմն տվյալ կենտրոնական մարմինը պետք է վերահսկի այդ գործակալությունները: Երկրորդ մեխանիզմի ստեղծումը շատ կարեւոր է որդեգրող ծնողների համար, այն է. այդ մասնավոր գործակալությունները պետք է սկսեն ավելի շատ ինֆորմացիա տարածել որդեգրվող երեխաների առողջական վիճակի մասին, որպեսզի որդեգրող ծնողներն իմանան, թե ինչ երեխա են որդեգրում, եւ որպեսզի երեխայի իրավունքներն ու շահերը պաշտպանվեն: 3-րդը՝ պիտի կանխարգելվի երեխայի ցանկացած տիպի վաճառքը: Վերջին տարիներին հարուստ երկրներում երեխա որդեգրելը դարձել է շահութաբեր բիզնես: Մենք պետք է այնպես անենք , որ Հայաստանում որդեգրումը նման ընթացք չստանա: Հարկավոր է պաշտպանել որդեգրող ծնողների եւ երեխաների իրավունքները»:

Այդ մեխանիզմների ստեղծումը կարեւորում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի կանանց եւ երեխաների հիմնահարցերով զբաղվող վարչության պետ Լալա Ղազարյանը: «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում նա փոխանցեց նաեւ, որ իրենց կատարած վերլուծությունների համաձայն՝ Հայաստանից երեխա որդեգրող օտարերկրյա ծնողների 80 տոկոսը ծագումով հայեր են:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG