ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջո Նոլենբերգը Ներկայացուցիչների պալատում հրապարակել է հայտարարություն, որով Թուրքիային կոչ է արվում փոփոխության ենթարկել իր քաղաքականությունը՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով։
«Հորդորում եմ Թուրքիային հարգել իր ստանձնած պարտավորությունները եւ Եվրամիությանն անդամակցելու նպատակով իրականացնել տնտեսական, տարածաշրջանային ու քաղաքական բարենորոգումներ», - ասված է հայտարարության մեջ։
Նոլենբերգը հիշեցնում է, որ 2ՕՕ6 թվականի դեկտեմբերի 6֊-ին ավարտվել է Եվրամիության կողմից Թուրքիային տրված ժամանակը, երբ Անկարան պետք է դրսեւորեր փոփոխություններ իրականացնելու կամք։
«Սա շատ կարեւոր ամսաթիվ է, ժամկետ, երբ Թուրքիան պետք է որոշեր՝ շարունակելո՞ւ է արդյոք այլ երկրների հետ թշնամանալու քաղաքականությունը, թե՞ կարեւոր այդ դաշինքին միանալու համար ընդունելու է փոփոխությունների առաջարկը», - ասված է կոնգրեսականի հայտարարությունում:
«Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու եւ հարեւան Հայաստանին վնաս պատճառելու Թուրքիայի քաղաքականությունը գաղտնիք չէ», - շեշտում է Նոլենբերգն իր հայտարարությունում, ապա հիշեցնում շրջափակումը վերացնելու ու Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու՝ Եվրամիության կողմից Թուրքիային հղված կոչերը, որոնք այդ երկիրն անտեսում է։
Կոնգրեսականը Եվրամիությանը կոչ է անում խստորեն հետեւել ներկայացված առաջարկությունների կատարմանը Թուրքիայի կողմից։
Դիմելով Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ Ջո Նոլենբերգը շեշտում է ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրների հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները եւ այն փաստը, որ Թուրքիան անտեսում է հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր դերը։
«Մինչեւ Եվրամիության անդամ դառնալը Թուրքիան նախ պետք է ընդունի իր սխալները, զարկ տա Հարավային Կովկասում համագործակցությանը եւ հարգի հարեւան Հայաստանին», - պնդում է ամերիկացի կոնգրեսականը:
«Կոչ եմ անում Եվրոպական խորհրդարանին մինչեւ Միությանն անդամակցելու իրավունք տալը ուսումնասիրել Թուրքիայի գործողությունների վնասաբեր հետեւանքները», - ասված է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հայտարարությունում:
«Եվրամիության նպատակն է համագործակցություն հաստատել համանման շահեր ու հետաքրքրություններ ունեցող երկրների միջեւ։ Իսկ Թուրքիան՝ այլ երկրների ահաբեկելու իր պատմությամբ, չի համապատասխանում այդ սկզբունքներին, քանի դեռ փոփոխության չի ենթարկել իր գործելակերպը», - ամփոփում է իր հայտարարությունը Ջո Նոլենբերգը:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես