Հայաստանի կառավարության որոշմամբ այսօր պաշտոններից ազատվել են Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը եւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կառավարության տեղեկատվության վարչության պետ Մերի Հարությունյանը:
Արմավիրի եւ Լոռու մարզպետների պաշտոնները իշխանական կոալիցիայի 2003 թվականի հուշագրով վերապահված են Հանրապետական կուսակցությանը:
Արմավիրի մարզպետ Հերոյանը անկուսակցական է, իսկ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ՀՀԿ-ի անդամ է:
Վերլուծաբանների կարծիքով, Հանրապետական կուսակցության վերնախավը դժգոհ է այդ երկու մարզպետների աշխատանքից եւ ցանկանում է 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին այս պաշտոններում տեսնել ավելի եռանդուն եւ գործունյա մարդկանց:
«Թոշակի գնալու կապակցությամբ ազատվել եմ աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Այստեղ ոչ մի քաղաքական պատճառ չկա, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, քաղաքականության մեջ չեմ մտել ու չեմ էլ մտնի: Դեռ երկու տարի էլ ավելի եմ աշխատել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմավիրի արդեն նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը:
Հարցին, թե որեւէ պաշտոն իրեն առաջարկվե՞լ է, կամ այժմ չի՞ պատրաստվում անդամակցել որեւէ կուսակցության, Ալբերտ Հերոյանը պատասխանեց. - «Բացարձակապես: Ինձ ոչ մի պաշտոն չի առաջարկվել, թոշակի եմ գնում՝ էլ ինչ պաշտոն: Եթե մնայի՝ կմնայի այստեղ: Իսկ կուսակցությանը անդամակցելու առումով, ես որ գործի մեջ եմ եղել, կուսակցության անդամ չեմ եղել, հիմա որ դուրս եկա՝ կանդամակցե՞մ»:
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը չցանկացավ մեկնաբանել իրեն պաշտոնից ազատելու մասին կառավարության որոշումը: Ըստ մարզպետարանի աշխատակիցների, նա այսօր աշխատանքի է գնացել, պսակ է դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Ռուբեն Մելոյան