Մատչելիության հղումներ

Gallup. Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 73֊-րդն է 101 երկրների ցուցակում


Gallup հեղինակավոր ամերիկյան կազմակերպության՝ 101 երկրներում անցկացված հարցումների արդյունքներով, Հայաստանը կոռուպցիայի մակարդակով 73-֊րդ տեղում է:

Վրաստանը ցուցակում 33֊-րդն է, Թուրքիան՝ 64֊-րդը, իսկ Ռուսաստանը հայտնվել է 95-֊րդ տեղում: Միացյալ Նահանգները 19֊-րդ տեղում է: Ադրբեջանում հարցում չի անցկացվել:

Ավելի քան 100 երկրների 1000֊-ական բնակիչների երկու հարց է տրվել՝ «Արդյո՞ք կաշառառությունը լայնորեն տարածված է ձեր երկրի կառավարությունում» եւ «Արդյո՞ք կաշառառությունը լայնորեն տարածված է ձեր երկրի գործարար շրջանակներում»:

Gallup֊-ի հարցման արդյունքները վկայում են, որ կոռուպցիայի տեսակետից իրենց երկրի մասին ամենալավ կարծիքին են ֆինները, որոնց պետությունը գլխավորում է ցուցակը, իսկ ամենավատ կարծիքին են լիտվացիները՝ նրանց հայրենիքը 101֊-րդն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG