Աշխարհի ողջ հարստության կեսը պատկանում է մեծահասակ բնակչության ընդամենը երկու տոկոսին: Այդ է վկայում ՄԱԿ֊-ի տնտեսական հետազոտությունների զարգացման ինստիտուտի վերջին զեկույցը:
Հելսինկիում գտնվող ինստիտուտի տնօրեն Էնթոնի Շորոքսի պատկերավոր նկարագրմամբ՝ եթե աշխարհի բնակչությունը կազմված լիներ ընդամենը 10 մարդուց, նրանցից մեկին բաժին կհասներ 99 դոլար, իսկ մնացած 9-֊ին՝ 1 դոլար:
«Հարստությունը հիմնականում կուտակված է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիական-֊խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճ երկրներում: Այդ պետությունների բնակիչները տիրում են աշխարհի հարստության 90 տոկոսին», -֊ «Ռոյթերզ»֊ գործակալության փոխանցմամբ, ասված է զեկույցում:
2000 թվականին աշխարհի 37 միլիոն ամենահարուստ մարդկանց թվում հայտնվելու համար ամուսնական զույգը պետք է ունենար 1 միլիոն դոլար: Այդ մարդկանց կեսից ավելին ապրում է ԱՄՆ-֊ում եւ Ճապոնիայում: