Մատչելիության հղումներ

Հայ եղբայրները Ստավրոպոլում դատապարտվել են ալմաստի ապօրինի տեղափոխման համար


Հայաստանցի երկու եղբայրներ 3-ական տարվա ազատազրկման են դատապարտվել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասով թանկաժեք քարերի ապօրինի տեղափոխման համար:

Ինչպես «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է Ստավրոպոլի երկրամասի դատախազության մամլո քարտուղարը, եղբայրների նկատմամբ նաեւ սահմանվել է տուգանք՝ 50 հազար ռուսական ռուբլու կամ շուրջ 2 հազար դոլարի չափով, իսկ առգրավված թանկարժեք քարերը հանձնվել են պետությանը:

Եղբայրները, որոնց անունները չեն նշվում, ձերբակալվել են հունիսին Միներալնիե Վոդիի օդանավակայանում, երբ Հայաստան թռչելուց առաջ զննման ընթացքում ոստիկանները նրանց ներքնահագուստի վրա կարված փոքրիկ պարկերում հայտնաբերել են բնական ալմաստներ:

Ռուսաստանի տարածքում հայաստանցի եղբայրների` ապօրինի կերպով ձեռք բերած թանկարժեք քարերի ընդհանուր զանգվածը կազմել է շուրջ 4700 կարատ՝ մոտ 234 հազար ռուբլի արժեքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG