Մատչելիության հղումներ

Դերասանները չեն վայելում «Շոկոլադ»-ի քաղցրությունը


Նման պատմությունները «Շոկոլադ»-֊ի թատերախմբի անդամների համար նորություն չեն. գոյության 9 տարիների ընթացքում նրանք բազմաթիվ փորձասենյակներ են փոխել:

«Շոկոլադ»֊-ը հիմադրել ու այսօր էլ բեմադրություններ է իրականացնում Մարինե Ասատրյանը, ով «Մաքս Լիբերթի»-֊ի հետ զրույցում պատմեց, որ չի պատրաստվում հովանավորների դիմել. - «Մի կերպ կդիմանանք, ով ուզում է օգնել, առանց խնդրելու էլ կօգնի»:

Նրա խոսքով՝ փորձասենյակ չունենալը զրկում է հաճախակի ներկայացումներ բեմադրելու հնարավորությունից: Այդուհանդերձ, «Շոկոլադ»-ը զանազան փառատոնների է մասնակցել` այդ թվում «Նռան հատիկ»-ին եւ «Հայֆեստ»-ին:

«Մեր ասելիքը մեկն է»,- պնդում է «Շոկոլադ»֊-ի ղեկավարը. - «Երիտասարդներին մի բան սովորեցնել՝ ով ենք մենք, եւ ի վերջո կոտրել մեր պատմական անցյալի մասին թյուր կարծրատիպերը»:

Ներկայացումները թատերախումբը վարձակալված դահլիճում է խաղում: Մարինե Ասատրյանի հավաստմամբ՝ իրենք ունեն մշտական եւ տարբեր տարիքի հանդիսատես, ով հաճույքով է տոմս գնում «Շոկոլադ»-ի ներկայացումները դիտելու համար: Այլ հարց է, որ շուտով կլրանա թատրոնի տասը տարին, բայց երբեւէ որեւէ պետական ուշադրություն չի եղել:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG