Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում բաց չթողնել առաջընթացի հնարավորությունը


Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել բաց չթողնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորությունը: Այդ մասին ասված է Եվրամիության անունից արված հայտարարության մեջ, որը Բրյուսելում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընթերցել է Եվրամիությունում նախագահող երկրի՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան:

Եվրամիությունը գոհունակություն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ հարեւանության Եվրոպական քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունման կապակցությամբ:

«Հուսով ենք, որ դրա կիրառումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում եւ Եվրամիության ու Հարավային Կովկասի երկրների միջեւ կապերը», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության վկայությամբ, փաստաթղթում նշված է նաեւ, որ Եվրամիությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

«Երկու կողմերին կոչ ենք անում բաց չթողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը», - ասված է Եվրամիության հայտարարությունում: - «Մենք ողջունում ենք հրդեհված տարածքներում իրավիճակի գնահատման ԵԱՀԿ-ի առաքելության հաջող աշխատանքը եւ շփման գծի երկու կողմերից պաշտոնական անձանց հանդիպումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG