Մատչելիության հղումներ

Միխայիլ Ֆրադկովը կմասնակցի Ադրբեջանում Ռուսաստանի տարվա փակման արարողությանը


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը այսօր ժամանել է Բաքու, որտեղ ադրբեջանցի պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ քննարկելու է առեւտրատնտեսական բնագավառում ռուս - ադրբեջանական համագործակցության ընդլայնման ուղիները, ինչպես նաեւ մասնակցելու է Ադրբեջանում Ռուսաստանի տարվա փակման արարողությանը:

Բաքվի օդանավակայանում Ֆրադկովը լրագրողներին պարզաբանել է, որ խոսքը էլեկտրաէներգետիկայի, տրանսպորտի, գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության, ինչպես նաեւ բանկային ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման մասին է:

Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով ստորագրվելու են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ռուսաստանի տարվան, ապա, ռուս վարչապետի խոսքերով, «միջոցառումները Տարվա շրջանակներում նկատելիորեն նպաստեցին երկկողմ կապերի ամրապնդմանը եւ մեր ժողովուրդների հոգեւոր մերձեցմանը»:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր նախատեսվում է Միխայիլ Ֆրադկովի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG