Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծի իրականացումը սկսվելու է 2007 թվականի գարնանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:
«Մենք ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ, որպեսզի արագացնենք փաստաթղթերի կնքումը նախապատրաստելու գործընթացը», - ասել է Նողաիդելին:
Ըստ Վրաստանի վարչապետի, բանակցային գործընթացը կավարտվի 2007 թվականի առաջին եռամսյակի վերջին, եւ կողմերը կստորագրեն համապատասխան միջկառավարական համաձայնագիր: Գարնանը կսկսվի երկաթուղային մի ճյուղի վերակառուցումը, իսկ տարվա վերջին՝ երկրորդի շինարարությունը:
Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծով նախատեսվում է Կարս-Ախալքալակ 98-կիլոմետրանոց երկաթուղային ճյուղի շինարարություն, որից 68 կիլոմետրը՝ Թուրքիայի, 30 կիլոմետրը՝ Վրաստանի տարածքում: Նախատեսվում է նաեւ վերակառուցում Ախալքալակ-Թբիլիսի հատվածում:
Նախագծի արժեքը գնահատվում է 420 միլիոն դոլար, որից 220 միլիոնը պահանջվում է վրացական հատվածում աշխատանքներ իրականացնելու համար:
Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Մուսա Փանախովը հայտարարել է, թե իր երկիրը Վրաստանին շուրջ 150 միլիոն դոլար կտրամադրի Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար, իսկ ֆինանսավորման մնացած մասը Վրաստանին կհատկացնի Թուրքիան:
Ըստ ադրբեջանցի նախարարի, Վրաստանը Ադրբեջանի պարտքը կմարի բեռների տարանցումից ստանալիք եկամուտից: