Մատչելիության հղումներ

Ջիվան Գասպարյանը Լոնդոնում մասնակցել է հոլիվուդյան նոր ֆիլմի երաժշտության ձայնագրմանը


Ջիվան Գասպարյանը օրերս Լոնդոնում մասնակցել է հոլիվուդյան ֆիլմի երաժշտության ձայնագրմանը: Ինչպես դուդուկահարը հայտնել է «Նեզավիսիմայի գազետա» թերթին, ֆիլմը կոչվելու է «Ադամանդ»:

Ջիվան Գասպարյանը, որի մասնակցությամբ երեկո էր կազմակերպել Մոսկվայի հայ համայնքը, ռուսաստանյան թերթին տեղեկացրել է նաեւ, որ վերջերս ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Առաջիկայում սպասվում է դուդուկահարի համերգը Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ, որի ծրագրում ընդգրկված է ռուսական, իտալական եւ ֆրանսիական դասական երաժշտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG