Մատչելիության հղումներ

Իրանը եւ Ադրբեջանը համատեղ երկու ՀԷԿ են կառուցելու Արաքսի վրա


Իրանը եւ Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանային Արաքս գետի վրա համատեղ երկու նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու մասին:

Ինչպես հաղորդել է «Ազերէներժի» ընկերության մամլո ծառայությունը, ադրբեջանական կողմի առաջարկով, այդ ՀԷԿ-երից մեկը, որը կառուցվելու է ադրբեջանական տարածքում, կունենա 45 մեգավատտ նախագծային հզորություն:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, էլեկտրակայանների նախագծերը բնապահպանական փորձաքննություն են անցնելու, եւ շինարարական աշխատանքների ընթացքում ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները գետի բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG