Կիպրոսն այսօր հայտարարել է, որ կարգելափակի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները` եթե Եվրամիությունը համարժեք չարձագանքի Կիպրոսի հետ տրանսպորտային հաղորդակցությունը չվերականգնելու մասին Անկարայի որոշմանը:
«Եթե մեզ չբավարարեն Եվրամիության եզրակացությունները, ապա մենք կարձանագրենք մեր անհամաձայնությունը, եւ այդ եզրակացություններն ուժի մեջ չեն լինի», - այսօր, ըստ «Ռոյթերզ» գործակալության, հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Խրիստոդուլոս Պաշիարդիսը: - «Նման դեպքում մենք կվերանայենք մեր դիրքորոշումը եւ կօգտագործենք Թուրքիայի անդամակցության բանակցությունները խափանելու մեր իրավունքը»:
Նախօրեին Եվրահանձնաժողովն առաջարկել է մասամբ սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցություններն այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվել է կիպրական օդանավերի եւ նավերի համար բացել թուրքական օդակայաններն ու նավահանգիստները:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, այսօր Գերմանիայի խորհրդարանում հանդիպելով Եվրոպական հանձնաժողովի անդամներին, ասել է, թե «սա թուրքերին բանակցությունների սեղանից վռնդելու առիթ չէ»:
«Թուրքիան ինքը պետք է որոշի, թե արդյո՞ք կատարելու է ստանձնած պարտավորությունները», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Եվրամիությանը երկրի անդամակցության բանակցությունների մասնակի սառեցումը ընդամենը առաջարկ է եւ «ոչ վերջնական վճիռ»:
«Բանակցությունները չեն դադարեցվել, այլ դանդաղել են», - ասել է Էրդողանը:
«Կիպրոսի հարցում մենք այլեւս զիջումներ չունենք անելու», - հայտարարել է նա՝ հավելելով, թե Եվրամիությունը փորձում է Թուրքիային ստիպել զիջումների գնալ:
Էրդողանը հիշեցրել է նաեւ, որ բանակցությունների սառեցման մասին վերջնական որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:
Արմեն Քոլոյան, Պրահա