Այսօր Ռիգայում ավարտվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում դաշինքի անդամ 26 պետությունները քննարկեցին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետագա դերակատարության հարցը, կառույցի ընդարձակման հնարավորությունները եւ քննարկումների արդյունքում համատեղ հռչակագիր ընդունեցին: Հատկանշական է, որ փաստաթղթի 46 կետերից 4-ը վերաբերում են Հայաստանի հարեւան Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի ապագա հարաբերություններին ու ծրագրերին:
Ինչպես Ռիգայից փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ողջունում են Վրաստանի իրականացրած բարեփոխումներն ու պատրաստակամություն հայտնում աջակցել դրանց հետագա ընթացքին. - «Դաշինքը ողջունում եւ խրախուսում է Վրաստանի հետ սկսած ինտենսիվ երկխոսությունը եւ կոչ է անում շարունակել քաղաքական, տնտեսական, ռազմական, ինչպես նաեւ դատական ոլորտների բարեփոխումը: Անդամ երկրները նաեւ կոչ են Վրաստանին խաղաղ ճանապարհով լուծել երկրի տարածքում առկա հակամարտությունները, ինչպես նաեւ` պատրաստակամություն են հայտնում աջակցել Վրաստանին` այս բոլոր բարեփոխումների իրականացման ճանապարհին»:
Մեկ այլ կետով դաշինքի անդամ պետությունները ցավ են հայտնում Հարավային Կովկասում առկա հակամարտությունների առնչությամբ եւ ընդգծում, որ տարածաշրջանի անդամ բոլոր երկրները պետք է կառուցողական դեր ստանձնեն` խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար:
«ՆԱՏՕ-ն պաշտպանում է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաեւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, եւ կոչ է անում հակամարտող կողմերին գիտակցաբար մոտենալ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը»:
Անդրադառնալով դաշինքի ընդարձակման եւ Վրաստանի ու Ուկրաինայի հնարավոր անդամակցության հեռանկարին` ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հյուրընկալած Lատվիայի նախագահը ընդգծել է. - «Մենք կշարունակենք խնդրել դաշինքի անդամ մեր գործընկերներին` բաց պահել դուռը այն երկների առջեւ, որոնք պատրաստ են պայքարել եւ հաղթել հանուն նույն արժեքների, որոնք գերակա են նաեւ մեզ համար»:
«Սա առավելագույնն էր, որ Վրաստանի իշխանություններն ակնկալում էին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից», - Ռիգայում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, գագաթնաժողովի պատվավոր հյուր Նինո Բուրջանաձեն:
Վրաստանը միակն է դաշինքի գործընկեր երկրներից, որի խորհրդարանական պատվիրակությունը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել:
Հեղինե Բունիաթյան, Պրահա