Մատչելիության հղումներ

2007-ին կգործի թեստավորման նոր համակարգը


Գնահատման եւ թեստավորման կենտրոնը պետական ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման նոր կարգի ներդրման նպատակով հոկտեմբերի 16-ին եւ 18-ին Երեւանի Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքների եւ Արարատի մարզի բոլոր դպրոցներում անցկացրեց փորձարկում «քիմիա» եւ «հայոց լեզու, գրականություն» առարկաներից: Նպատակը քննությունների նոր համակարգի ամբողջական փորձարկումն էր: Փորձարկմանը մասնակցել էին 163 դպրոցի շուրջ 7500 տասներորդցիներ:

Գաղտնիք չէ, որ տասներորդ դասարանցիների մի մասը հաճախում է մասնավոր դասընթացների եւ մեխանիկորեն անգիր անում շտեմարանը: «Նոր համակարգը կբացառի այդ ամենը, եւ բոլորը կունենան հավասար պայմաններ», - համոզված է Բագրատ Եսայանը:

«Հայոց լեզու, գրականություն» առարկայի թեստից էլ հանվել է շարադրությունը, քանի որ, ըստ փոխնախարարի, «ոչ մի մասնագետ օբյեկտիվորեն չի կարող գնահատել մարդու մտքի թռիչքը»:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG