Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2007 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում


ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2007 թվականի հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում: Նման որոշում են ընդունել Համագործակցության անդամ պետությունների ղեկավարները այսօր Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները ընդունել են հայտարարություն ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համագործակցության ակտիվացման մասին, ինչպես նաեւ ստորագրել են ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի մասին համաձայնագիրը:

Ինչպես հաղորդել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, քննարկված հարցերի թվում է եղել նաեւ Համագործակցության անդամ երկրների պետական սահմանների պայմանագրաիրավական ձեւակերպման խնդիրը, սակայն այդ առնչությամբ որոշում չի ընդունվել՝ կոնսենսուսի չհասնելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG