Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստում երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկությանը չմասնակցեցին «Ազգային միաբանություն», «Արդարություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչները, անկախ պատգամավորներից ոմանք:
Ձեռնպահ քվեարկեցին Դաշնակցություն երկու գործարար պատգամավորներ:
«Սա Սահմանադրությանը հակասող օրենք է», - քվեարկությունից առաջ պատգամավորներին ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը` կոչ անելով չմասնակցել քվեարկությանը:
Խորհրդարանի շենքի մոտ հավաքված էին սեփականության օտարումից տուժած քաղաքացիները, ովքեր նիստի գնացող իշխանամետ պատգամավորներին դիմավորում է «Ամոթ» բացականչություններով, իսկ ընդդիմադիր [վիճահարույց օրինագծին դեմ արտահայտված պատգամավորներին]` ողջունելով ու հույս հայտնելով. - «Մենք ձեր գործին ենք սպասում»:
Այդուհանդերձ, Ազգային ժողովը 70 կողմ ձայնով երրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատեց օրինագիծը:
Աստղիկ Բեդեւյան եւ Շաքե Ավոյան