Այսօր Իրան է մեկնում Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին՝ հանդիպելու իրանցի գործընկեր Մահմուդ Ահմադինեջադի հետ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Ահմադինեջադի հետ Թալաբանիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Իրաքի կայունացման գործում Իրանի դերը, նախատեսված էր դեռ շաբաթ օրը, սակայն հետաձգվել է՝ անցած շաբաթավերջին Բաղդադի Սադր Սիթի թաղամասում տեղի ունեցած աննախադեպ ռմբահարումների պատճառով:
Իրաքի նախագահի խոսնակը «Ֆրանսպրես»-ին հայտնել է, որ Թալաբանիի այցը կտեւի «մի քանի օր»:
Շաբաթ օրը Իրանի նախագահը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստակամ է ավելի ակտիվ դեր ստանձնել Իրաքի ապագայի հարցում:
ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, Ահմադինեջադը ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիային, մեղադրել էր «Իրաքում իրականացվող հանցագործություններին մեղսակից լինելու մեջ» եւ կոչ էր արել դուրս գալ այդ երկրից:
Ահմադինեջադը խոստացել էր օգնել Միացյալ Նահանգներին՝ «վերջ դնելու Իրաքում ներկայիս իրավիճակին»` եթե Վաշինգտոնը դադարեցնի «սպառնալիքներն» Իրաքում եւ վերանայի իր դիրքորոշումը Միջին Արեւելքի հարցում:
ԱՄՆ-ը, իր հերթին, մերժել էր բանակցել Իրանի եւ Սիրիայի հետ Իրաքում կայունության հաստատմանը նպաստելու հարցով՝ ինչպես Թեհրանին, այնպես էլ Դամասկոսին մեղադրելով Իրաքում ապստամբ խմբավորումներին օժանդակելու մեջ:
Սակայն Բուշի վարչակազմի նկատմամբ վերջերս ուժեղացել են ճնշումները՝ ռազմավարությունը փոխելու եւ Իրանի ու Սիրիայի հետ բանակցություններ սկսելու պահանջով:
Իրաքը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել է 1990 թվականին՝ 10 տարի տեւած եւ մոտ 1 միլիոն մարդու կյանք խլած պատերազմից հետո:
Իրանի եւ Իրաքի հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են Սադամ Հուսեյնի եւ նրա «Բաաս» կուսակցության իշխանության տապալումից հետո:
Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները Իրաքը վերականգնել է անցած շաբաթ, երբ Բաղդադ էր այցելել Սիրիայի արտգործնախարարը: