Մատչելիության հղումներ

Կրամնիկն ընդդեմ համակարգչի


Շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը մրցում է Deep Fritz համակարգչի հետ: Առաջին պարտիան տեղի է ունեցել շաբաթ օրը Բոննում եւ ավարտվել է 47-րդ քայլից հետո՝ ոչ-ոքի արդյունքով:

Այսօր տեղի երկրորդ հանդիպումը: Կրամնիկն այս անգամ հանդես կգա սեւ խաղաքարերով: Ընդհանուր առմամբ տեղի կունանա 6 հանդիպում: Համակարգչի նկատմամբ հաղթանակ տոնելու դեպքում ռուսաստանցի գրոսմայստերը կպարգեւատրվի մեկ միլիոն, պարտվելու դեպքում` 500 հազար դոլարով:

2003 թվականին Գարի Կասպարովը 4 անգամ մրցել է Deep Fritz համակարգչի հետ` հավասար կիսելով միավորները:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG