Մատչելիության հղումներ

Դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Ժառանգություն» կուսակցության համակարգչից տվյալներ գողանալու հարցով


Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժել է «Ժառանգություն» կուսակցության համակարգչից տեղեկություններ գողանալու հարցով քրեական գործ հարուցել: Այդ մասին դատախազությունն այսօր տեղեկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությանը:

Այսօր տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է, որ «մարտի 8-ի ուշ գիշերին անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ»:

Մեկնաբանելով դատախազության մերժողական պատասխանը` կուսակցությունը իր հայտարարության մեջ կարծիք է հայտնում, թե «իրավական հաստատությունները` մասնավորապես դատարանները եւ դատախազությունը, դարձել են մերօրյա իշխանների անձնական օգտագործման կցորդը եւ օրենքը մեկնաբանում ու կիրառում են նրանց քմահաճույքով ու ցուցումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG