Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ դադարեցվել է ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը:
ANS CM ռադիոկայանով վերահեռարձակվում էին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ներկայացուցիչը, խորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկվել է հիշյալ հեռուստաալիքի եւ ռադիոկայանի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը:
Հիմք ընդունելով հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 22.4 հոդվածը՝ «Գործունեության ընթացքում բազմակի զգուշացման եւ պատժամիջոցների կիրառման մասին», նիստի մասնակիցները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի արտոնագիրը:
Ըստ որոշման, ANS-ի եւ ANS CM-ի հեռարձակումը պետք է դադարեցվեր տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Որոշմանը չենթարկվելու դեպքում այն իրականացվելու էր ուժային կառույցների օգնությամբ:
ANS-ի նախագահի խորհրդական Մաիս Մամեդովը հայտնել է, որ իրենք դիմելու են դատարան:
Ժամը 15:00-ին ANS-ի հեռարձակումը դադարեցվել է: 5 րոպե անց այն վերականգնվել է, սակայն՝ խոտանով, եւ եթեր են հեռարձակվել լուրեր: Մոտ 20 րոպե անց ANS-ի հեռարձակումը կրկին դադարեցվել է:
Ադրբեջանի լրագրողական շրջանակները տարակուսանք եւ վրդովմունք են արտահայտել ANS-ի հեռարձակման դադարեցման կապակցությամբ՝ այն գնահատելով որպես խոսքի ազատության ոտնահարում: