Մատչելիության հղումներ

Հայաստանը հուսով է, որ Թուրքիայի անդամակցությունը ներգործություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա


Հինգշաբթի օրը Հայաստանը հույս է հայտնել, որ Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելու ձգտումը կհանգեցնի Թուրքիայի ներսում ավելի բաց քննարկումների Օսմանյան կայսրության տարիներին իրականացված Հայոց ցեղասպանության հարցում:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով պետական այցով գտնվում է Կիպրոսում, այսօր լրագրողներին ասել է, թե Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը պիտի հանգեցնի բոլոր հարեւանների հետ հարաբերությունների նորմալացմանը:

«Հետեւաբար, Թուրքիայի անդամակցության ընթացքը հետաքրքրում է մեզ», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ասել է Ռոբերտ Քոչարյանը` շարունակելով. - «Դա, անշուշտ, իր ներգործությունը կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա»:

«Կիպրոսի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին ինչպես միջազգային հարցերում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում», - ասել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսը:

Հինգշաբթի օրը Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները քննարկել են կրթության, զբոսաշրջության, բանկային համակարգի եւ մշակույթի ոլորտներում համագործակցության բարելավմանը վերաբերող հարցեր:

Բանակցություններին մասնակցում են երկու երկրների արտաքին գործերի նախարարները, երկու կառավարությունների այլ անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG