Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Ղարաբաղը Հայաստանին կմիացնի 40-֊կիլոմետրանոց միջանցքը»


«Նեզավիսիմայա գազետա» թերթն այսօր, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, պնդում է, թե այժմ քննարկվող շրջանակային համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ ի վերջո հայկական կողմը վերադարձնելու է Ադրբեջանի բոլոր 7 գրավյալ շրջանները եւ Ղարաբաղը Հայաստանին միանալու է 40-֊կիլոմետրանոց միջանցքով:

Ըստ մոսկովյան թերթի՝ հայ֊-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է մի ծրագիր, որի համաձայն այդ միջանցքը վերահսկվելու է խաղաղապահ ուժերի կողմից:

«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է հետեւյալ քայլերը. Հայաստանը դուրս է բերում զորքերը իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց մշտական բնակության վայրերը, բնականոնացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական եւ տնտեսական կապերը, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր են տեղակայվում, Լեռնային Ղարաբաղին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում եւ հանրաքվե է անցկացվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով»,֊ - պնդում է «Նեզավիսիմայա գազետա»-֊ն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG