Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյան. «Բրայզան եւ Ղուկասյանը կհանդիպեն առաջիկա օրերին»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը երեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, ով այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, առաջիկա օրերին հանդիպում կունենա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

«Ինչքան տեղյակ եմ, նախատեսվում է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ պարոն Բրայզայի հանդիպումը այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող Արկադի Ղուկասյանի հետ», - լրագրողներին ասաց Աշոտ Ղուլյանը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասյեն այսօր Հայաստանի մայրաքաղաքում հանդիպումներ են ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ` քննարկելով, ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ առաջիկայում Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հետ կապված հարցեր»:

Այսօր իսկ Մերզլյակովն ու Ֆասյեն մեկնել են Բաքու:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG