Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 23-25-ը Մինսկում: Այդ մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Մինսկում նախատեսվում է քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում ձեւավորվող ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀԱՊԿ-ին անդամակցում է 7 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը եւ Ղազախստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG