Մատչելիության հղումներ

Դավիթ Նալբանդյանը, որի սանիկը մահացել է այս շաբաթ, դուրս եկավ կիսաեզրափակիչ


Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որի սանիկը մահացել է այս շաբաթ, կարողացավ հաղթել աշխարհի նախկին թիվ մեկ խաղացող՝ Էնդի Ռոդիկին եւ մտնել Շանհայում անցկացվող աշխարհի 8 ուժեղագույն թենիսիստների մրցաշարի (Masters Cup) կիսաեզրափակիչ:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ»֊-ը, Նալբանդյանի 9֊-ամյա սանիկ Լաուտարո Նալբանդյանը մահացել է Կորդոբա քաղաքում՝ վերելակի վթարի պատճառով:

«Դա սարսափելի է, բայց կյանքն այդպիսին է: Ես այստեղից ոչինչ չեմ կարող անել, կարող եմ միայն անել լավագույնը թենիսի կորտում», ֊ ասել է 24-֊ամյա Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG