Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակները


Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Կովկասյան քառյակի» հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ զրույցում չի հայտնել հանդիպման մանրամասները, սակայն նշել է, որ «համաձայնություն է ձեռք բերվել շարունակել խոսակցությունը»: Նրա վկայությամբ` «Կովկասյան քառյակի» հերթական հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակում, հավանաբար, Թբիլիսիում:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը նաեւ առանձնազրույց է ունեցել Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակի առաջիկա ռուսաստանյան այցի թեման:

Ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, Տիգրան Թորոսյանը Մոսկվա կայցելի նոյեմբերի վերջին տասնօրյակի սկզբին: Նա կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Այսօր Տիգրան Թորոսյանը նաեւ ելույթ է ունեցել ԱՊՀ֊-ի Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում:

«ԱՊՀ֊-ն ռեալ գործող կազմակերպություն է, որն ունի իր ձեռքբերումները»,֊ - կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG