Մատչելիության հղումներ

Ռուս մեծահարուստները Մեծ Բրիտանիայում 4 միլիարդ դոլարի անշարժ գույք են գնել


Ռուսաստանցի մեծահարուստները 2000 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում ավելի քան 2,2 միլիարդ ֆունտ ստեռլինգի կամ 4,2 միլիարդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել:

Վկայակոչելով Knight Frank անշարժ գույքի գործակալության տվյալները՝ «Թայմզ» պարբերականը գրել է, որ ընթացիկ տարում ռուսաստանցի գնորդները Մեծ Բրիտանիայում տների եւ բնակարանների վրա արդեն ծախսել են 799 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ամբողջ 2000 թվականի ընթացքում ծախսել էին 93 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ընդ որում, գործակալությունը հաշվառել է միայն 1 միլիոն ֆունտ ստեռլինգը գերազանցող գործարքները, հետեւաբար, ինչպես ենթադրում է «Թայմզ»-ը, փաստացի թվերը ավելի մեծ են:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այս տարի ռուսաստանցիները Լոնդոնից դուրս գնել են 73 տուն, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն ֆունտ ստեռլինգը: Ռուսներին է բաժին ընկնում նաեւ 6 միլիոն ֆունտ ստեռլինգը գերազանցող արժեքով Լոնդոնում գնված բնակարանների 20 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG