Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները, եթե մինչեւ դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը այդ երկիրը իր նավահանգիստները չբացի կիպրոսյան նավերի համար:
Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Պլասնիկն իր այդ հայտարարությունը արել է Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը հրավիրվել է երկուշաբթի օրը Բրյուսելում:
Անցած շաբաթ հրապարակած զեկույցում Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել Կիպրոսի առջեւ իր նավահանգիստները եւ օդանավակայանները բացել մինչեւ դեկտեմբերի կեսերը, երբ հանդիպելու են Եվրամիության երկրների ղեկավարները:
Եվրամիությանը անդամակցության ուղղությամբ Թուրքիայի առաջընթացին նվիրված Եվրահանձնաժողովի զեկույցը խիստ քննադատական էր: