Մատչելիության հղումներ

Ելցինի ծախսերի համար Ռուսաստանի 2007 թվականի բյուջեում նախատեսված է 105 հազար դոլար


Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի 2007 թվականի բյուջեում 2 միլիոն 800 հազար ռուբլի (շուրջ 105 հազար դոլար) է նախատեսված երկրի նախկին նախագահ Բորիս Ելցինի ծախսերը հոգալու համար:

2001 թվականի փետրվարի 15-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել հատուկ օրենք լիազորություններն ավարտած նախագահի իրավական, սոցիալական եւ այլ երաշխիքների մասին:

Նախկին նախագահն ունի անձեռնմխելիություն եւ չի կարող դատական կամ վարչական պատասխանատվության կանչվել նախագահի պաշտոնում կատարած գործողությունների համար: Նախկին նախագահին պետությունը պահակախումբ է հատկացնում: Նա ունի կյանքի եւ առողջության պետական ապահովագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG