Այսօր Եվրահանձնաժողովը հորդորել է Թուրքիային մինչեւ դեկտեմբերի կեսերը բացել իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար:
«Ստանձնած պարտավորությունների անթերի կատարման ձախողումը կազդի Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ողջ ընթացքի վրա», - ասված է այսօր Բրյուսելում հրապարակված զեկույցում:
Փաստաթղթում չի նշված, թե ինչ հետեւանքներ են սպասում Թուրքիային, եթե նա չանսա Եվրահանձնաժողովի կոչին: Այդ հարցը թողնված է դեկտեմբերի 14-֊15-֊ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցների հայեցողությանը:
Եվրահանձնաժողովը նաեւ պահանջել է Թուրքիայից վերանայել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվել են մի շարք մտավորականներ, որոնց կարծիքը չի համընկել պաշտոնական դիրքորոշման հետ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որեւէ դրույթ զեկույցում չկա: