Մատչելիության հղումներ

Պանաման ընտրվեց ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ


Պանաման այսօր ընտրվեց ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ` վերջ դնելով Գվատեմալայի եւ Վենեսուելայի երկարատեւ վեճին:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ընտրելով Պանամային, ՄԱԿ-֊ի գլխավոր ասամբլեան փոխզիջման հանգեց այն բանից հետո, երբ 4 շաբաթ շարունակ այդ տեղի համար անզիջում պայքար էին մղում Գվատեմալան եւ Վենեսուելան:

Պանաման 2007 թվականի հունվարի 1-֊ից կփոխարինի Արգենտինային, որի ժամկետը լրացել է:

ԱՄՆ֊-ը մեծ ջանքեր է գործադրել Վենեսուելայի թեկնածությունը մերժելու համար` հաշվի առնելով այդ երկրի նախագահ Ուգո Չավեսի հակաամերիկյան տրամադրություները:

Իր հերթին, Չավեսը Գվատեմալայի թեկնածության մերժումը գնահատել է որպես հաղթանակ ամերիկյան իմպերիալիզմի նկատմամբ:

ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 5 մշտական անդամներից եւ 10 ոչ մշտական անդամներից: Վետոյի իրավունք ունեն միայն մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG