Մատչելիության հղումներ

Վլադիմիր Սպիվակովը՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ»


Ռուսաստանցի երաժիշտ Վլադիմիր Սպիվակովն արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» պատվավոր կոչմանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացուուրան նշել է Սպիվակովի նշանակալի ավանդը ժամանակակից կատարողական վարպետության մեջ եւ նրա ակտիվ աջակցությունը այս միջազգային կազմակերպության նպատակների իրագործմանը:

Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում կկայանա համապատասխան արարողությունը, որից հետո աշխարհահռչակ արտիստը համերգ կտա հինգ այլ ջութակահարների մասնակցությամբ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» կոչմանն ավելի վաղ արժանացել են նաեւ դիրիժոր Վալերի Գեորգիեւը եւ դաշնակահար Սերգեյ Մարգարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG