Մատչելիության հղումներ

«Այրարատ» կինոթատրոնը դառնում է «Ռոսիա» առեւտրամշակութային կենտրոն


Երեւանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» եւ մինչեւ վերջերս գործում էր որպես տոնավաճառ, այսուհետ կրկին կոչվելու է հին անվամբ եւ գործելու է որպես առեւտրամշակութային կենտրոն:

«Ռոսիա» առեւտրամշակութային կենտրոնի մի հատվածը կբացվի այսօր:

Համալիրի սեփականատեր «ՍԻԼ» կոնցեռնի տնօրեն Արման Զարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ շահագործման հանձնվող մասնաշենքը ունի առեւտրի ժամանակակից սրահներ, սրճարան: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3 հազար քառակուսի մետր:

Ըստ Արման Զարգարյանի, առեւտրամշակութային համալիրի վերականգնման ծրագրի արժեքը 12 միլիոն դոլար է: Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը Համաշխարհային բանկի դուստր կառույցներից է, տվյալ ծրագրի համար տրամադրում է 5,2 միլիոն դոլար երկարաժամկետ վարկ, իսկ մնացած գումարը ներդնում է «ՍԻԼ» կոնցեռնը:

«Մենք նախատեսում ենք 3-4 տարում ընդհանուր նախագիծն ավարտել», - նշեց «ՍԻԼ» կոնցեռնի տնօրենը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG