Ձմռանը նախապատրաստվելուն ուղղված աշխատանքները Երեւանի քաղաքապետարանը կամփոփի նոյեմբերի 15-ին: Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի հավաստմամբ, մինչեւ օրս 12 համայնքներում վերանորոգվել են շենքերի տանիքներ, ջրաթափ խողովակներ, մուտքի դռներ եւ հաշվի առնելով նախորդ ձնառատ ձմեռը, համայնքներում կուտակված է 750 տոննա տեխնիկական աղ եւ 3600 խորանարդ մետր ավազ:
Ինչ վերաբերում է ջեռուցման խնդրին, ապա Վանո Վարդանյանի փոխանցմամբ, քաղաքապետին թույլատրվել էր կաթսայատները վարձակալությամբ հանձնել համատիրություններին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Կնքված 40 պայմանագրերից 7-ի շրջանակներում արդեն այսօր ջեռուցվում է 21 շենք: Վարդանյանը հույս հայտնեց, որ մինչեւ նոյեմբերի վերջը ջեռուցվող շենքերի քանակը կավելանա:
Քաղաքապետարանն իրականացնում է նաեւ ջեռուցման փորձնական ծրագիր, սակայն, ինչպես տեղեկացնում է փոխքաղաքապետը, այստեղ հիմնական խոչընդոտը «զանգվածային գազամատակարարումն է». - «Որոշ մարդիկ իրենց ջեռուցման հարցերը լուծում են գազի վառարանների միջոցով եւ այդ ծրագիրը մի փոքր հետ ընկավ»:
Քաղաքապետարանի եւ «Եվրոսիբիրէլինժիներինգ» ու «Մեպինվեստ» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, հաջորդ տարվանից կենտրոնացված ջեռուցում է լինելու Ավան եւ Դավիթաշեն համայնքներում:
Ըստ փոխքաղաքապետի, լուծված է նաեւ դպրոցների ջեռուցման հարցը. - «Ընդամենը մեկ դպրոցում այսօր ունենք հարց` կաթսայատուն պետք է կառուցվի: Մնացած դպրոցներում ջեռուցումը կիրականացվի ժամանակին»:
Մինչեւ նոյեմբերի 20-ը քաղաքի 158 փողոցներում նախատեսվում է իրականացնել շուրջ 564 հազար քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ:
Ինչ վերաբերում է Իսակովի պողոտայում ընթացող շինարարական աշխատանքներին, ապա, փոխքաղաքապետը վստահեցրեց, թե բնակիչների հետ կապված այլեւս ոչ մի խնդիր չունեն: Հարցին, թե ի՞նչն էր, օրեր առաջ բնակիչների եւ ոստիկանների միջեւ ծեծկռտուքի պատճառը, փոխքաղաքապետը արձագանքեց, թե բնակիչների հետ բացատրական աշխատանք չէր տարվել, իսկ հիմա, երբ աշխատանքները սկսվել են եւ պահպանվում են բոլոր նորմատիվները, «բնակիչները հասկացան, որ սա բողոքարկելու ծրագիր չէ»:
Այսօր, իսկապես, Իսակովի պողոտայի Փարաքարի հատվածում բնակիչներից ոչ-ոք այլեւս չի խոչընդոտում շինարարությանը: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց տեղի բնակիներից մեկը` «անիմաստ բան է բողոքելը»:
«ժողովուրդը ի՞նչ անի: Ի՞նչ էլ անում ենք, զգում ենք, որ ոչ մի բան ոչ ավելանում է, ոչ էլ պակասում է: Իրենք շարունակում են», - հավելեց Իսակովի պողոտայի այդ հատվածի մեկ այլ բնակիչ:
Հովհաննես Շողիկյան