Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը մեկնում է Բրյուսել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր երկօրյա այցով մեկնում է Բրյուսել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է, որ այցի նպատակը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է:

«Ադրբեջանի նախագահի այցը նպատակ է հետապնդում բարձրացնել Եվրամիության հետ հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում, հատկապես «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում», - ասել Մամեդովը` հավելելով, որ բրյուսելյան այցից անմիջապես հետո Իլհամ Ալիեւը մեկնելու է Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG