Մատչելիության հղումներ

Գրե՞լ, թե՞ չգրել


Պետհամալսարանի ուսումնական մասի վարիչ Հրանտ Ժամհարյանի կարծիքով, դա բխում է ուսանողների շահերից՝ թույլ տալով նրանց խուսափել կիսամյակային քննության հետ կապված ավելորդ սթրեսներից: Նոր կարգը էականորեն հեշտացնում է նաեւ դասախոսների գործը:

Սակայն մեդալն ունի երկու կողմ: Նոր կարգը, դասախոսների գործը թեթեւացնելու հետ մեկտեղ, մեծացնում է նաեւ արտագրության մեջ հմտացած ուսանողների՝ լավ գնահատական ստանալու հնարավորությունները, քանի որ քննությունը գրավոր է:

Եթե մեկ միջանկյալի դեպքում միայն բավարար գնահատականն էր մեխանիկորեն վերջնական դառնում, ապա այժմ երկու «լավ» ստանալու դեպքում ուսանողը կիսամյակի վերջում կարող է չներկայանալ քննության՝ համոզված լինելով, որ իր 4-ն ապահովված է:

Միջանկյալները իսկական փորձանք են դառնում այն ուսանողների համար, ովքեր ներկայացել են քննության եւ ինչ- ինչ պատճառներով լավ չեն գրել այն: Այդ դեպքում ուսանողները զրկվում են քննությունը ավելի ուշ վերահանձնելու եւ բարձր գնահատական ստանալու հնարավորությունից: Նույնիսկ այսպես կոչված «բաց դուռն» է նրանց համար փակվում, քանի որ դասախոսները մեխանիկորեն միջանկյալների արդյունքը անցկացնում են որպես վերջնական գնահատական:

Այդ պատճառով մեկ անգամ «վառվելով» միջանկյալ քննություններից, մյուս անգամ ուսանողները վարվում են իրենց առավել խելամիտ ընկերների պես՝ կամ արտագրում են, կամ էլ պարզապես չեն ներկայանում միջանկյալ քննությանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG