Մատչելիության հղումներ

Հայաստան են ժամանում լեհ սենատորները


Կիրակի օրը Հայաստան է ժամանում լեհ սենատորների պատվիրակությունը` Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը, եռօրյա այցի ընթացքում լեհ սենատորները կհանդիպեն Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Երկուշաբթի օրը լեհ սենատորները ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նախատեսված է նաեւ հանդիպում Հայաստանի լեհական համայնքի ներկայացուցիչների հետ:

Լեհաստանի Սեյմը 2005 թվականի ապրիլին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG