Մատչելիության հղումներ

Միջազգային էներգետիկ գործակալությունը կոչ է անում արագացնել միջուկային էներգետիկայի զարգացումը


Միջազգային էներգետիկ գործակալությունը կոչ է անում աշխարհի խոշոր տերությունների կառավարություններին արագացնել միջուկային էներգետիկայի զարգացումը եւ նոր ատոմակայաններ կառուցել:

Գործակալության զեկույցում, որը հրապարակվելու է նոյեմբերի 7-֊ին, ասված է, թե կառավարությունները պետք է համոզեն իրենց ընտրողներին, որ միջուկային էներգետիկան անհրաժեշտ է եւ անվտանգ:

«Ֆայնենշլ թայմս» թերթն այսօր վկայակոչում է գործակալության գլխավոր տնտեսագետ Ֆաթիհ Բիրոլին, որն ասել է.֊ - «Մենք պետք է որոշում կայացնենք հենց վաղը, քանի դեռ չենք հասել մի կետի, որտեղ զարգացումներն անդառնալի են դառնում: Էներգետիկայի բնագավառում մենք մի այնպիսի ուղի ենք բռնել, որը խոցելի է, աղտոտ եւ թանկ»:

Եվրամիությունը բազմիցս կոչ է արել Հայաստանին՝ փակել տարածաշրջանի միակ ատոմակայանը: Սակայն Հայաստանի իշխանությունները ակնարկել են, որ չեն բացառում նաեւ երկրորդ ատոմակայանի կառուցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG