Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին գործերի կառավարիչը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման


Այսօր դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին գործերի կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիեւին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել երկրի քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, այդ թվում` ծառայողական լիազորությունների չարաշահման եւ կաշառառության համար:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Մուրադվերդիեւին ձերբակալել էին անցած տարվա հոկտեմբերին` պետական հեղաշրջում նախապատրաստելուն մասնակցելու կասկածանքով: Սակայն այդ փաստով մեղադրանքը դատարանը այսօր չի դիտարկել, քանի որ այդ գտնվում է առանձին վարույթում:

Անցած տարվա հոկտեմբերին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիեւը եւ առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը: Այս գործով հետաքննությունը ընթացքի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG