Մինչդեռ Արեւմուտքում ամուսնական պայմանագիրը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ կարեւոր երաշխիք, քանի որ հայտնի չէ, թե ինչպես կդասավորվի ամուսնական կյանքը:
Փաստաբան Սամվել Կոստանյանը հայտնեց, որ Հայաստանի ընտանեկան օրենսգիրքում հստակ գրված է պայմանագրի եւ դրանից բխող հետեւանքների ու պարտավորությունների մասին:
Նա նաեւ նշեց, որ ամուսնական պայմանագիրը ոչ մի դեպքում չի կարող հակասել եւ չհամապատասխանել Քաղաքացիական օրենսգրքի որոշ կետերի:
«Երեխա ունենալու դեպքում ամուսինը նույնիսկ կնոջ համաձայնության դեպքում պայմանագրում չի կարող նշել, որ ամուսնալուծության դեպքում հրաժարվելու է երեխայի հանդեպ պարտավորություններից», - ասում է փաստաբանը:
Եթե ամուսնության ընթացքում բնակարան կամ մեքենա է գնվել, ապա այն նույնպես, անկախ պայմանագրից, ամուսնալուծության դեպքում պետք է հավասարապես կիսվի զույգերի միջեւ:
«Մաքս Լիբերթի»֊-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվեց, որ-մեր երիտասարդներից շատերը դրական են վերաբերում ամուսնական պայմանագրին, սակայն բոլորն էլ խոստովանում էին, որ երբեք չեն առաջարկի իրենց ամուսնուն կամ կնոջը պայմանագիր կնքել, քանի որ, ըստ նրանց, դա սիրո բացակայության եւ հաշվարկով ամուսնության նշան կհամարվի Հայաստանում:
Հարցվածներից մեկը կարծիք հայտնեց, թե պայմանագիր կնքելը ճիշտ է, քանի որ կինն ամուսնուց բաժանվելու դեպքում միշտ ձեռնունայն է
մնում:
Փաստաբանի կարծիքով, ամուսնական պայմանագիրը այսօր կարելի է անհրաժեշտություն համարել, քանի որ զույգերի բաժանման դեպքում առաջանում են բացառապես գույքային խնդիրներ, եւ այդ ժամանակ էլ սկսվում է դատական տհաճ ու երկար գործընթաց: Իսկ ամուսնական պայմանագիրը թույլ է տալիս խուսափել այդ ամենից:
Լիանա Մնացականյան