Հայաստանի նախագահն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետի հետ:
«Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությունը զարգանում է, սակայն այդ գործընթացը արգելակվում է տրանսպորտային հաղորդակցության ոլորտում առկա խնդիրների պատճառով»,֊ - հանդիպման ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահը փաստել է, որ տրանսպորտային խնդիրը փոխհատուցվում է ներդրումային ծրագրերով, մասնավորապես, վերամշակման, շինարարության եւ էներգետիկայի բնագավառներում:
Միխայիլ Ֆրադկովը հայտնել է, որ դեկտեմբերի 1-֊ին երկու երկրների համագործակցության հարցերը քննարկվելու են Մոսկվայում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ իր հանդիպման ընթացքում: Նրա վկայությամբ՝ հաջորդ օրը Ռուսաստանում Հայաստանի տարվա ավարտական միջոցառումներ կկայանան Սանկտ Պետերբուրգում: Դրանց մասնակցելու է առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Ֆրադկովի հանդիպմանը մասնակցում էր հայ-֊ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:
Այսօր Հայաստանի նախագահը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ կմասնակցի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացմանը: Ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, չի բացառվում, որ արարողությանը ներկա լինի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:
Ազա Բաբայան, Մոսկվա