Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Կողմերը սկզբունքորեն հնարավոր են համարում Մոսկվայում համանախագահների ներկայացրած նոր գաղափարների վրա աշխատելը»


«Մոսկվայում համանախագահները մեզ ներկայացրեցին որոշ նոր մտքեր: Թե մենք եւ թե հայկական կողմը մտածեցինք, որ այստեղ կարող է հարմար հնարավորություն ստեղծվել, որպեսզի մենք աշխատենք այդ ուղղությամբ», - լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ներկայումս մենք մտածում ենք դրանց շուրջ, դիտարկում ենք տարբեր տեսանկյուններից եւ հանգել ենք այն մտքին, որ, սկզբունքորեն, դրանց վրա կարելի է աշխատել» , - նշել է Մամեդյարովը՝ միաժամանակ շեշտելով, որ «հաշվի է առնվում ոչ միայն ադրբեջանական կողմի դիրքորոշումը, այլեւ հակառակ կողմի կարծիքը, եւ արդյունքում պետք է որոշվի ուղղությունը, որով անհրաժեշտ է շարունակել աշխատանքը»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին Մամեդյարովը պատասխանել է, որ «այդ մասին ավելի կոնկրետ կարելի կլինի խոսել նոյեմբերի 14-ի հանդիպումից հետո, քանի որ եթե ամսի 14-ին հաջողվի հասնել որեւէ որոշակի արդյունքի, դրանից հետո համանախագահները կայցելեն տարածաշրջան, կլինեն եւ Բաքվում, եւ Երեւանում»:

«Դե իսկ այնուհետեւ, ամենայն հավանականությամբ, ճշգրիտ հայտնի կդառնա՝ արդյոք այդքան անհրաժե՞շտ է նախագահների հանդիպումը, թե՞ ոչ», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG