Մատչելիության հղումներ

Ռումինիայի վարչապետը պաշտպանել է Վարուժան Ոսկանյանին


Ռումինիայի վարչապետ Կալին Տարիչեանուն այսօր պաշտպանել է Վարուժան Ոսկանյանին, որը երեկ նշանակվել է Ռումինիայի կողմից Եվրահանձնաժողովի հանձնակատար:

Պատասխանելով լրատվամիջոցների մեղադրանքներին, թե նախկին բռնակալ Նիկոլաե Չաուշեսկուի օրոք Ոսկանյանը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ` վարչապետը հայտարարել է.֊ - «Անցած գիշեր հատուկ ծառայությունները ինձ հավաստիացրել են, որ լրատվամիջոցների մեղադրանքներն անհիմն են»:

Նա ավելացրել է, որ խնդրել է գաղտնի ծառայություններին կրկին հետաքննել Ոսկանյանին առնչվող հանգամանքները:

Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հետաձգել է Ոսկանյանի թեկնածության հաստատումը, թեեւ շատ արագ հավանություն է տվել Բուլղարիայի կողմից ներկայացված թեկնածությանը:

Ինքը՝ Ոսկանյանը, որը Ռումինիայի հայերի միության նախագահն է, կտրականապես հերքել է իր համագործակցությունը «Սեկյուրիտատե» հատուկ ծառայության հետ: Նա մերժել է նաեւ կոռուպցիայի մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG