Մատչելիության հղումներ

Ճապոնիայի խորհրդարանն սկսեց պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին օրինագծի քննարկումը


Ճապոնիայի խորհրդարանն այսօր սկսեց պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին օրինագծի քննարկումը:

Ըստ Սահմանադրության, որը Ճապոնիան ընդունեց 1945 թվականի կապիտուլյացիայից հետո, երկիրը հրաժարվում էր ռազմական ներուժից: 50-֊ական թվականներին ԱՄՆ-֊ի թույլտվությամբ Ճապոնիայում ստեղծվեցին սահմանափակ զինված ուժեր, որոնք կազմավորվում են պայմանագրային սկզբունքով եւ չունեն հարձակողական սպառազինություն՝ հրթիռներ, կործանիչներ եւ ավիակիրներ:

Այսօր խորհրդարանում քննարկվող փաստաթուղթը ներկայացրել է իշխող կոալիցիան, որը կազմավորել է վարչապետ Սինձո Աբեն: Նրա գլխավոր քաղաքական նպատակներից մեկն է՝ վերջնագծին հասցնել հետպատերազմյան ժամանակաշրջանը, որն ուղեկցվել է զինուժի նկատմամբ կիրառվող զանազան սահմանափակումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG