Մատչելիության հղումներ

Թուրքերն ամենից շատ վստահում են Ադրբեջանին, ամենից քիչ՝ Ֆրանսիային


Ամենավստահելի պետությունը թուրքերի համար Ադրբեջանն է, ամենաանվստահելին՝ Ֆրանսիան: Այդ են վկայում A&G կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են «Միլիյեթ» թերթում:

Ֆրանսիային վստահում է թուրքերի ընդամենը 2,8 տոկոսը, մինչդեռ Ադրբեջանին՝ 71,4 տոկոսը:

Հայաստանը առաջարկված 9 երկրների ցուցակում չի ընդգրկվել:

Թուրքերը չեն վստահում նաեւ Մեծ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին. այդ երկրները վստահելի է համարել հարցվածների համապատասխանաբար 3,2 եւ 3,6 տոկոսը: Ռուսաստանին վստահություն է հայտնել թուրքերի 8,7 տոկոսը:

Թուրքերի համար Ադրբեջանից հետո ամենավստահելի երկրներն են՝ Պակիստանը (47,3), Իրանը (29) եւ Գերմանիան (17,7):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG