Մատչելիության հղումներ

Ռամադանի տոնակատարությունը Թուրքիայում արդեն 17 զոհի պատճառ է դարձել


Ռամադանի տոնակատարության ընթացքում վերջին երեք օրերին Թուրքիայում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 17 մարդ, եւս 46-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Վթարները պատահել են թուրքական Բուրսա, Օրդու, Սամսուն եւ Բոլու բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, մահմեդականները գնում են տոնի առթիվ շնորհավորելու իրենց հարազատներին, ինչի պատճառով ավտոճանապարհներին բազմաթիվ մարդիկ են լինում, եւ արագության գերազանցումը, վարորդների անփութությունը կամ սխալները ճակատագրական են դառնում հարյուրավոր մարդկանց համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG